<<Հաճըն>> պարային անսամբլը ստեղծվել է 2010թ -ի գարնանը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ ՀՀ Պարարվեստի միության անդամ Արսեն Ավետիսյանի կողմից։ Այն կրում է Արևմտյան Հայաստանի Կիլիկիյան Հաճըն քաղաքի փառահեղ անունը։ Անսամբլը տարիներ շարունակ ելույթներ է ունեցել ՀՀ տարբեր բեմերում, փառատոններում և մրցույթներում, արժանացել է հանդիսատեսի համակրանքին և բուռն ծափահարություններին։ Անսամբլը նաև շրջել և հյուրախաղերի է մասնակցել աշխարհի շատ երկրներում, բազմաթիվ մրցույթներում լավագույնը ճանաչվել՝ բարձր և հպարտորեն ծածանելով հայկական դրոշը, մեծ հպարտությամբ և քաղաքակիրթ կերպով ներկայացրել է աշխարհի համայն հայությանը Հայկական մշակույթը, Հայկական պարը։ 2016թ-ից մինչ այսօր գործում է նաև <<Հաճըն>> պարային անսամբլի <<Ավետիսյան>> պարային ստուդիան՝ մի քանի մասնաճյուղերով, որտեղ 5 տարեկանից սկսած դաստիարակվում են հայեցի և սովորում արտահայտվել պարի լեզվով 100 ից ավելի աղջիկներ և տղաներ։
Հեռախոս՝ 099 44-18-58, 055 44-18-58, 093 70-11-91
էլ. փոստ՝ arsen.avetisyan.25@mail.ru
Կայք՝ https://www.facebook.com/Հաճըն-պարային-անսամբլ-176696922662731/
Մարտի 8 - Կանանց միջազգային օր
Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում… |
151 տարի առաջ այս օրը ծնվեց Մեծն Կոմիտաս վարդապետը
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա - հոկտեմբերի 22, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ,… |
Հուլիսի 5-ը ՀՀ սահմնադրության ընդումնան օրն է:
Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր: 1995թ.-ի նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝… |