Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


Հաճը՛ն, եթե քեզ մոռանանք

ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ - 100
/ՓՈԽԱՆՑԻ՛Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ/ խորագրի ներքո Ձեզ հատվածաբար ներկայացվեց <Հաճը՛ն, եթե քեզ մոռանանք․․․> գիրքը։
2013թ․ անսպասելի մի հեռախոսազանգ ստացվեց հեռավոր Փարիզից․ Հայկանուշ Գրքաշարյանն էր, ում անունը լսում էի առաջին անգամ։Մի քանի րոպե հեռախոսազրույցից հետո հասկացա, որ հեղինակի երազանքն է, որ իր հեղինակած ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը կազմակերպվի Նոր Հաճնում ։Շնորհանդեսը բարձր մակարդակով կազմակերպվեց 2013թ․ սեպտեմբերի 28-ին Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում։
Գիրքը առաջ բերեց ընթերցասեր հասարակության և պատմաբանների հետաքրքրությունը։Հաշվի առնելով Հաճընի հերոսամարտի փաստագրական հանգամանքների ամբողջական պատկերը հասկանալու տեսանկյունից վերապրողների վկայությունների անգնահատելի նշանակությունը, Նոր Հաճնի համայնքապետարանը ՝ ի դեմս քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի, նախաձեռնեց ֆրանսալեզու գրքի հայերեն թարգմանությունը և տպագրությունը։Ֆրանսերենից- հայերեն թարգմանությունը կատարել է տիկին Վարդուհի Պետրոսյանը/ֆրանսիական կենտրոնի տնօրեն/, խմբագրել է Կարինե Եղիշյանը՝/հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի/։
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի և Հաճընի հերոսամարտի 95-ամյակի նախաշեմին 2015թ․ ապրիլի 20-ին տեղի ունեցավ հայալեզու գրքի շնորհանդեսը դարձյալ նույն դպրոցում։Անպատմելի զգացողություններ, անչափելի հույզեր ու վերապրումներ ունեցան միջոցառման բոլոր հյուրերը, հեղինակը, սփյուռքից ժամանած հաճընցիների ժառանգները,նորհաճընցիները։
Այդ անմոռանալի երկու միջոցառումները մեզ պարգևեցին մեր համայնքի թիվ 1 դպրոցի հրաշալի մանկավարժների ու աշխատակիցների թիմը/Լուսինե Սանթրոսյան,Գոհար Հովհաննիսյան, Կարինե Եղիշյան/ վարչական ղեկավարության/տնօրեն՝ Նարինե Վարդանյան, փոխտնօրեն՝ Հ․Ռոստոմյան/ գլխավորությամբ, մերօրյա սերունդը՝աշակերտները, <Հաճըն> պարային համույթը/պարուսույց՝ Ա․Ավետիսյան/, Արվեստի դպրոցի վոկալի դասատու Արմինե Կիրակոսյանը։Շնորհակալություն բոլորիդ մեկ անգամ ևս։ Ձեր հայրենանվեր գործը կմնա բոլորիս հիշողություններում։
Հարգանքով ՝ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հրապարակվել է՝ 12.05.2020
Էջը դիտել են 238 անգամ


Օրիգինալ հղում՝ https://www.facebook.com/groups/norhachn/?epa=SEARCH_BOX


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: