Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


«Նոր Հաճնի ադամանդի գործարանների մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք փակվեց»

Լրագրող Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ մեկդ նորահայտ վիդեո բլոգերին տեղեկացրեք Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գոյության ու պատմության մասին: Խորհրդային շրջանից մինչև մեր օրեր այստեղ ամեն երրորդ ընտանիքը զբաղվում էր, կամ առնչություն ուներ ադամանդագործությանը: Պատճառը մի քանի հազար աշխատակից ունեցող ադամանդի վերամշակման գործարաններն էին, մի պահ փոքրիկ քաղաքում կար էնքան ադամանդի գործարան, որ դրանց միջև ֆուտբոլի առաջնություն էր անցկացվում: Իսկ, երբ երեխա էր ծնվում, ասում էին` աղջի՞կ ա, թե՞ ագրանշիկ (ադամանդ վերամշակող): Ժամանակին նունիսկ դիտարկվել ա Հաճնը Մեծամորի պես հատուկ ռեժիմի քաղաք դարձնելու տարբերակը:
     Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էս գործարանների մեծ մասը փակվեցին, մասնագետների մի մասը Կանադա ու նույնիսկ Աֆրիկա արտագաղթեց: Մյուսներն էլ իրենց փոքր գործարանները սարքեցին, կամ տանը մի ստանոկ դնելով սկսեցին իրենք իրենց համար մշակել: Ամեն դեպքում, մասնագիտական մեծ կարողությունները մինչև հիմա էլ կան ու վերջերս Աբովյան քաղաքում ադամանդի վերամշակման նոր գործարան բացվեց»:

Հրապարակվել է՝ 16.05.2020
Էջը դիտել են 266 անգամ


Օրիգինալ հղում՝ https://mamul.am/am/news/178826?fbclid=IwAR2LueDxvYZlEA3IUuvZOD9s2AMJF4UQbMoSI4rd7jfdImgZJ3sKQgaO7uM


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: