Գիմնազիայում սովորելու տարիներին, հակառակ ԴՐՈՅԻ ուշիմությանն ու սուր մտքին, ուսուցիչները գանգատվում էին նրա ծուլությունից ու չարություններից: Տեսուչը օձիք էր թափ տալիս, կանչում էր հորը, որ խրատի որդուն: Հայրը խրատում էր «երեխին», հորդորում, որ դպրոցն ավարտի, «մարդ դառնա», բայց երեխան չէր ուզում «մարդ դառնալ»: Նրա խելքն ու միտքը դրսի աշխարհն էր,սահմանի մյուս կողմից հնչող հայդուկների հրացանների որոտը:
Եվ Դրոն որոշում է թողնել գիմնազիան ու մտնել զինվորական դպրոց՝ վերջը հեղափոխական մարտիկ դառնալու նպատակով:
Բայց զինվորական դպրոց ընդունվելու համար պետք էր բարձր նիշեր ունենալ, իսկ իր նիշերը... ողբալի էին:
Անհամարձակ գնում է տեսուչի մոտ, թե՝
-Պարոն տեսուչ, ուզում եմ գնալ զինվորական դպրոց, բայց... նիշերս... կարելի՞ է մի բան անել...
-Սիրելի'ս, ուրախանում է տեսուչը, քո բոլոր երեքները հինգ կդարձնեմ, վարքիդ զերոն հինգ ու խաչ կանեմ, միայն թե գնաս... Կմաղթեմ քեզ հաջողություն, որ զորավար դառնաս...
Ու.... փառավոր վկայականը ձեռքին՝ Դրոն հեռանում է Երևանի գիմնազիայի չորրորդ դասարանից:
«Մրրկածին Դրոն» գրքից
Եվ ահա, անունով խմբապետ, կոչումով հեղափոխական, փորձառությամբ զինվորական ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԸ, նույն ինքը՝ Դրոն,
1918թվականի մայիսի 23-27-ին ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Բաշ- Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ո՛չ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։
![]() 151 տարի առաջ այս օրը ծնվեց Մեծն Կոմիտաս վարդապետըԿոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869, Քյոթահիա - հոկտեմբերի 22, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ,… |
![]() Հուլիսի 5-ը ՀՀ սահմնադրության ընդումնան օրն է:Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր: 1995թ.-ի նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝… |
![]() Արթուր Մկրտչյանի կիսաբաց ռեժիմը կասեցվել է:25 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի ռեժիմը 1 ամիս առաջ փոխվեց կիսաբացի և նա… |