Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն, ԿՈՉ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը:Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի հայրենակիցներ,
շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

Հրապարակվել է՝ 13.06.2020
Էջը դիտել են 410 անգամ


Օրիգինալ հղում՝


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: