Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


Հունիսի 15- ը ՀՀ պետական դրոշի օրն է

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։

 Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

 Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։

ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող:

 

Հրապարակվել է՝ 15.06.2020
Էջը դիտել են 346 անգամ


Օրիգինալ հղում՝ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/8084


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: