Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

Հայերեն | Русский | English

: Այսօր՝


«Նոր Հաճն» քաղաքի մասին

«Նոր Հաճըն» քաղաքը մեր հանրապետության գեղեցիկ ու ինքնատիպ բնակավայրերից մեկն է իր յուրօրինակ կառուցապատմամբ:

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1958, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:Տարածքը 230 հա.է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Նոր Հաճընին քաղաքի կարգավիճակ է տրվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թ. օգոստոսի 12-ի թիվ 91 որոշմամբ: Որի համաձայն Նոր Հաճընը դարձել է շրջանային ենթակայության քաղաք ենթարկվելով Նաիրիի շրջխորհրդի գործկոմին (ավանային սովետը վերածվել է քաղսովետի), իսկ 1996 թ. մտել է Կոտայքի մարզի տարածաշրջանի մեջ: Քաղսովետը վերածվել է քաղաքապետարանի:

 Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները: Խորհրդ. տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխնիոկական քարերի գործարանը’ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդյունաբերության ձեռնարկություն (հիմնադրվել է 1958-ին): Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք’ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր ևն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր: 

Նոր Հաճընի տարածքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953-ից` Արզնի ՀէԿ-ի շինարարությանը զուգընթաց: Այն կրել Է Սիլավոյ պայմանական անունը, որը ծագում Է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձևավորվել է 1958-ից` ՏՃՔ -ի, այնուհետ` «Սապֆիր» արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց:

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

 Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվեստի, մարզական դպրոցներ, մարզամշակութային համալիր, գրադարան (30.000 կտոր գիրք), մշակույթի պալատ և մարզադաշտ: 

«Նոր Հաճըն» քաղաքը բարեկամական կապերի մեջ է Ֆրանսիայի Շասս-Սուղ-Ղոն և Իտալիայի Կամպոբելլե-դի Լուկատա քաղաքների հետ, որոնց հիմքում հաճընցիներ են: Հաճընցիական գաղթօջախներ կան ԱՄՆ -ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում և Լիբանանում, որոնք համախմբված են «Հաճըն» հայրենակցական միությունների մեջ և կապեր են պահպանում Նոր Հաճըն քաղաքի հետ:Մինչ օրս աշխարհասփյուռ հաճընցիները իրենց աջակցությունն են ցուցաբերում քաղաքի կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալ-տնտեսական բնագավառներին` նոր սերնդի մեջ սերմանելով արժանապատիվ հաճընցուն ու հային վայել կենսաձև:

«Նոր Հաճընն» ունի համաքաղաքային և համահաճընցիական հիշատակի օր (տոն)` «Հաճըն»ի 1920թ հերոսամարտի նահատակների հիշատակը ոգեկոչող և «Նոր Հաճըն» քաղաքի հիմնադրման տարելիցին նվիրված, որը տեղի է ունենում ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, որին մասնակցում են բոլոր հաճընցիները և «Նոր Հաճը» քաղաքի բարեկամները Հայաստանից և արտերկրից: Այս առիթով քաղաքում կանգնած է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտարապետ՝ Ռաֆայել հսրայելյան):

Նյութերը մասամբ վերցված են ներքևում նշված հասցեից:

Հրապարակվել է՝ 10.05.2020
Էջը դիտել են 712 անգամ


Օրիգինալ հղում՝ https://ostarmenia.com/hy/նոր-հաճն-nor-hajn/


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: