Նոր Հաճն

Քաղաքային-ինֆորմացիոն կայք

: Այսօր՝ -«ԿՐԻ'Ր ԴԻՄԱԿ, ՓՐԿԻ'Ր ԿՅԱՆՔԵՐ»

Նոր Հաճնի կամուրջ

Քաղաքի սկզբնամասում է գտնվում Նոր Հաճնի հայտնի կամուրջը, որի միջոցով կապ է հաստատվում Նոր Հաճնի և Աբովյան, Բյուրեղավան քաղաքների միջև, ինչպես նաև ելք է ապահովում Երևան-Սևան մայրուղու հետ: Հայաստանի տարածքում այն համարվում է ամենահզոր կամուրջներից մեկը: Կամուրջը կառուցված է երկաթգծի Մասիս-Նուռնուս հատվածում, շահագործման է հանձնվել 1981թ.: Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը `14,5մ (1,5+11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (13x12մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (272,5 մ) և ձախափնյա էստակադայից (16x12մ): Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է:Կամուրջը երկհարկանի է:Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` ավտոճանապարհը: Մետաղական թռիչքային կառուցվածքը նախագծված է <<վազող եղջերու>> համակարգով: Կամուրջը շատ կարևոր դեր է խաղացել ինչպես Նոր Հաճնի, այնպես էլ շրջակա բնավայրերի (Գետամեջ, Նոր Գեղի, Բանավան, Լուսակերտ և այլն) տնտեսական և շինարարական զարգացման հարցում և մինչ օրս էլ շարունակում մնալ այդպիսին:

Նյութը մասամբ վերցված է ներքևում նշված հասցեից:

Հրապարակվել է՝ 12.06.2020
Էջը դիտել են 55 անգամ


Օրիգինալ հղում՝ https://kamurjshin.am/project_item/1


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Եթե կայքում տեղադրված է Ձեր հեղինակային նյութը, որի մասին նշված չէ, ապա խնդրում ենք հայտնել այդ մասին կայքի ադմինիստրատորին ovartur@yandex.ru հասցեով: