«Հաճըն» պարային անսամբլը ստեղծվել է 2010թ -ի գարնանը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ ՀՀ Պարարվեստի միության անդամ Արսեն Ավետիսյանի կողմից։ Այն կրում է Արևմտյան Հայաստանի Կիլիկիյան Հաճըն քաղաքի փառահեղ անունը։ Անսամբլը տարիներ շարունակ ելույթներ է ունեցել ՀՀ տարբեր բեմերում, փառատոններում և մրցույթներում, արժանացել է հանդիսատեսի համակրանքին և բուռն ծափահարություններին։ Անսամբլը նաև շրջել և հյուրախաղերի է մասնակցել աշխարհի շատ երկրներում, բազմաթիվ մրցույթներում լավագույնը ճանաչվել՝ բարձր և հպարտորեն ծածանելով հայկական դրոշը, մեծ հպարտությամբ և քաղաքակիրթ կերպով ներկայացրել է աշխարհի համայն հայությանը Հայկական մշակույթը, Հայկական պարը։ 2016թ-ից մինչ այսօր գործում է նաև «Հաճըն» պարային անսամբլի «Ավետիսյան» պարային ստուդիան՝ մի քանի մասնաճյուղերով, որտեղ 5 տարեկանից սկսած դաստիարակվում են հայեցի և սովորում արտահայտվել պարի լեզվով 100 ից ավելի աղջիկներ և տղաներ։