Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր:  1995թ.-ի նույն օրը ՀՀ հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքի՝  համարվում է ոչ աշխատանքային օր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

Սահմանադրության մեջ 2005թ.-ի նոյեմբերի 27-ին ՀՀ հանրաքվեով կատարվել են մի շարք փոփոխություններ: Անփոփոխ են մնացել միայն 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:

Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Երկրորդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Նշենք, որ ՀՀ սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *