Նորաբաց օդանավակայանը հիմնականում տուրիստական նպատակների համար է: Տուրիստներն այսուհետ կարող են դիտել Հայաստանի գեղատեսիլ վայրերը թռչնի բարձրությունից: Այս մասին պատմել է Հայաստանում աէրոպլանային սպորտի ֆեդերացիայի նախագահ, “SkyClub” կազմակերպության հիմնադիր՝ Արմեն Սարգսյանը. «Ավիացիայով հետաքրքվել էմ վաղ հասակից, այս գծով սովորել եմ Ֆրանսիայում՝ այնուհետև վերադարձել Հայաստան, մտածել փոքր ինքնաթիռ ձեռք բերելու և ուսումն այստեղ շարունակելու մասին: Հայաստանում կան նմանատիպ փոքրիկ ավելի քան 15 օդանավակայաններ՝ Սիսիանում,Կապանում,Ջերմուկում,Ստեփանավանում,Արզնիում,Գյումրիում և այլն, որոնցից մեծ մասն ուղղակի չի գործում: Նոր օդանավակայանի ստեղծման գործում մեծ ներդրում է ունեցել նաև Հայասատանի քաղավիացիայի նախագահ՝ Տաթևիկ Ռևազյանը: Մեկուկես տարվա աշխատանք պահանջվեց այս նպատակի իրականացման համար: Մեզ մնում է միայն շարունակաել սկսած գործը և զարգացնել Հայաստանում փոքր ավիացիան, քանզի մեր երկիրն արդեն տալիս է մեզ այդ հնարավորությունները:» — նշել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *